13:37 | 10.05.12 | Նորություններ | 2678
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ավարտել են Հայաստանի 2 մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծի առաջին փուլը:
2012թ-ի փետրվարի 27-ից Հայաստանի 6 գյուղի 74 ուսուցիչների համար կազմակերպվել են հատուկ համակարգչային դասընթացներ: Մանկավարժները ձեռք են բերել համակարգչային նոր հմտություններ եւ ծանոթացել կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, հայտնել են ընկերությունում:
«Վստահ եմ, որ մեր համատեղ նախաձեռնության շնորհիվ ուսուցիչները կկարողանան կիրառել նոր մոտեցումներ կրթական գործընթացում, իսկ աշակերտները կստանան գիտելիքի նոր աղբյուրների հետ աշխատելու հնարավորություններ»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան եւ Արտենի գյուղերում: Երկրորդ փուլին կմասնակցեն եւս 76 ուսուցիչներ: