Վերոնիկա Պրիկրիլովան եւ Տիգրան Սարգսյանը
12:09 | 30.04.12 | Նորություններ | 1257
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Microsoft ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային:
Զրուցակիցներն անդրադարձել են էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը:
Վերոնիկա Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստանում Microsoft-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնել՝ կիսվել էլեկտրոնային կառավարման համակարգում ընկերության ունեցած փորձով: