ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
10:59 | 17.04.12 | Նորություններ | 2797
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի գործարկման մասին:
Ակցիայի շրջանակում, ապրիլի 15-ից մայիսի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձիք կսատանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS եւ MMS հաղորդագրություններ, ինչպես նաեւ 100 ՄԲ շարժական ինտերնետ, հայտնել են ընկերությունում:
Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում:
«Մարզերի հաճախորդները մեր բաժանորդների զգալի մաս են կազմում եւ, անցկացնելով նոր ակցիա, մենք ուրախ ենք մարզերում բնակվող մեր հայրենակիցներին պարգեւել մեր բջջային ցանցի բոլոր ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություններ», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մարզային սակագնային փաթեթների գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային, իրենց հեռախոսներից հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, կամ զանգահարելով 06060116 անվճար հեռախոսահամարին:
Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունն է զանգերի ցածր սակագինը: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տեւողությունից: