Արթուր Մանվելյանը
11:32 | 13.04.12 | Նորություններ | 1511
Երեւան: Մեդիամաքս: Երեւանում, Նալբանդյան 3 հասցեում բացվել է Apple ընկերության \"Apple premium reseller” խանութ-սրահը` iMall-ը:
iMall-ում ներկայացված են Mac, iPad, iPod եւ iPhone մոդելային շարքերն ու դրանց համար նախատեսված աքսեսուարները:
«Խանութ-սրահում ներկայացվելու է Apple ընկերության ամբողջ տեսականին, այն ինչ Apple-ն արտադրում եւ ներկայացնում է ամբողջ աշխարհում: Նորույթներն անմիջապես հայտնվելու են խանութում, մեր կարգավիճակը հենց դա է թելադրում` iMall-ը Հայաստանում Apple-ի միակ premium reseller-ն է»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել FMZ կազմակերպության տնօրեն Արթուր Մանվելյանը:
Խոսելով Երեւանում Apple-ի արտադրանքը ներկայացնող այլ խանութների հետ գնային հարաբերության մասին`Արթուր Մանվելյանը նշել է.
«Մեզ մոտ գները համեմատաբար ցածր են լինելու, քանի որ մենք պրեմիում ներկայացուցիչ ենք, ինչը ենթադրում է ֆինանսական տարբեր մոտեցումներ ու լուծումներ»:
Խանութ-սրահում կկազմակերպվեն հատուկ դասընթացներ, կցուցադրվեն նոր ապրանքներ, իսկ Apple-ի որակավորում ստացած մասնագետներն այցելուներին կտան մասնագիտական խորհուրդներ:
iMall խանութ-սրահի նախագծումն արվել է Apple Europe ընկերության կողմից: