15:44 | 05.04.12 | Նորություններ | 2853
Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու UEFA EURO 2012 SMS խաղին, պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը եւ ֆուտբոլին վերաբերող հարցերին, դառնալ խաղի հաղթողը եւ ներկա գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին Վարշավայում:
Այն բաժանորդը, ով ամենաշատ ճիշտ պատասխանները կտա, կստանա գլխավոր մրցանակը` Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը եւ հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում:
Երկրորդից վեցերորդ տեղեր գրավող մասնակիցները կստանան Sony Live Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012-ի պաշտոնական գնդակը եւ բրենդավորված պարագաներ:
«Գալիք ամիսներն Orange-ում ֆուտբոլային են լինելու: Որպես առաջնության պաշտոնական գործընկեր` մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին պատրաստվել այս համաեվրոպական սպորտային իրադարձությանը ինչպես երբեւէ», - ասել է Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Խաղին մասնակցելու համար պետք է 2012 կարճ համարին ուղարկել SMS` տեքստում նշելով EURO բանալի բառը, որից հետո մասնակիցը կսկսի ստանալ խաղի հարցերը: Յուրաքանչյուր ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 60 դրամ:
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել www.orangearmenia.am/uefa-euro-2012: