16:50 | 21.03.12 | Նորություններ | 2813
Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական ՀԿ-ն շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները:
Լոռու մարզի Թեղուտ գյուղի նորակառույց մանկապարտեզն այսուհետ իր 40 սաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում, որը նաեւ համալրված է ժամանակակից ջեռուցման համակարգով:
«Երեխաները միշտ են եղել Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Սա թվով 7-րդ մանկապարտեզն է, որին մենք աջակցում ենք կահավորման կամ ջեռուցման համակարգի ձեռք բերման համար», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Ջեռուցման համակարգի ու կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 10,710,000 դրամ: