14:47 | 19.03.12 | Նորություններ | 890

    Ֆրանսիացի փորձագետը Երեւանում կանցկացվի վարպետության դաս ՏՏ-բիզնեսի կառավարման թեմայով

    Երեւան/Մեդիամաքս/. ILSIS Consulting ընկերությունը Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ մարտի 29-ին կազմակերպում է վարպետության դաս «Բիզնես հնարավորությունների ռազմավարական կառավարում ՏՏ շուկայում» թեմայով:

    Ինչպես տեղեկացրին Microsoft ինովացիոն կենտրոնում, վարպետության դասը կանցկացնի Ֆրանսիայի ILSIS Consulting-ի և ILSIS Business Institute-ի նախագահ Շարլ Փափազյանը:
     
    Լրացուցիչ տեղեկատվության և գրանցման համար պետք է այցելել հետևյալ հղումը http://www.micarmenia.am/arm/announcements/110/Managing_Strategic_IT_Related_Business_Opportunities.aspx:

    Գրանցման վերջնաժամկետը մարտի 26-ն է: