17:56 | 14.03.12 | Նորություններ | 962

    Երեւանում կանցկացվի քննարկում Մայքրոսոֆթ-ի արտադրանքի հայերեն թարգմանության շուրջ

    Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 16-ին ժամը 13.00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում Մայքրոսոֆթ ընկերության արտադրանքի հայերեն թարգմանության թեմայի շուրջ:
     
    Միջոցառման նպատակն է ավելի լայն մասնագիտական շերտեր ներգրավել այս գործընթացին եւ բարձրացնել թարգմանության որակը, հայտնել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:
     
    Միջոցառմանը ելույթ կունենան «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
     
    Միջոցառումը բաց է բոլոր շահագրգիռ անձանց համար։

    Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հասցեն է Տերյան 105, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկ: