14:59 | 16.02.12 | Նորություններ | 2288

«Սկոլկովո» Հիմնադրամը ստարտափներ է հրավիրում ԱՊՀ երկրներից

Երեւան/Մեդիամաքս/. Մարտին ԱՊՀ Տնտեսական խորհուրդը կհաստատի մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մանակից-պետությունների նորարար համագործակցության միջպետական ծրագրի օպերատորի մասին դրույթը:

Ծրագրի օպերատորի գործառույթները պետք է կատարի «Սկոլկովո» Հիմնադրամը:

Փետրվարի 14-ին Մոսկվայի կառավարման դպրոցում  (ՄԿԴ) հանդիպում-կոնֆորանս կայացավ, որի ընթացքում նշվեց, որ «Սկոլկովո» Հիմնադրամը զգալի սեփական միջոցներ ունի ոչ միայն պատրաստի նախագծերի ընտրման, մշակման եւ հետագա առեւտրայնացման, այլեւ հեռանկարային գաղափարների ընտրության համար:

«Սկոլկովո» Հիմնադրամի փոխնախագահ Ստանիսլավ Նաումովն ասել է, որ «Սկոլկովո»-ում ձեւակերպված ընկերությունները կստանան հարկման զրոյական ռեժիմ, ներկրված սարքավորումների մաքսատուրքերի 100%-անոց փոխհատուցում, ինչպես նաեւ ներգաղթի օրենսդրության պարզեցված ռեժիմ՝ այս ամենը մոտակա 10 տարիների համար: Հիմնադրամը նաեւ ապահովում է ԱՊՀ երկրների տարածքում գիտատեխնիկական հետազոտությունների մեխանիզմների առեւտրայնացումը:

«Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրիդ համար օպերատոր լինել, այսինքն` այն աշխատող գործիքը հանդիսանալ, որը խնդիրներ կլուծի` կրթության, գիտական հետազոտությունների, տնտեսության ոլորտներում», – ասել է Ստանիսլավ Նաումովը՝ դիմելով ծրագրի մասնակից-պետությունների ներկայացուցիչներին:

Այսօրվա դրությամբ «Սկոլկովո» Հիմնադրամն արդեն աջակցում է 350 նորարարական ընկերություններին, որոնցից շուրջ 80 Մոսկվան են ներկայացնում, 50-ը` Սանկտ-Պետերբուրգից են, իսկ մնացածը ներկայացնում են Ռուսաստանի 30 մարզերը:  «Այս տարի մենք ցանկանում ենք ընկերությունների թիվը 500 հասցնել, սակայն, իրականում, կարծում եմ, թիվն ավելի մեծ կլինի», - ընդգծել է «Սկոլկովո»-ի ներկայացուցիչը: 

Նորարարական նախագծերի աջակցության նպատակով «Սկոլկովո»-ն կարող է սեփական վենչուրային հիմնադրամներ ստեղծել եւ միջոցներ ներգրավել զարգացման այլ ինստիտուտներից: 

«Սկոլկովո» Հիմնադրամի ներդրումային ծառայության ղեկավար Ալեքսանդր Լուպաչովն ասել է, որ Հիմնադրամն ԱՊՀ մասնակից-երկրների ընկերություններից նորարական կենտրոնին անդամակցելու ավելի քան 20 դիմում է ստացել, մեկ դիմում՝ ուղղված Կենսաբժշկական տեխնոլոգիաների Կլաստերը, արդեն ստացել է փորձագիտական խորհրդի հաստատումը:  

«Սկոլկովո» Հիմնադրամը 2012 թվականին դիտարկում է իր ներկայացուցչության բացման հնարավորությունը ԱՊՀ մասնակից-երկրներից մեկում  («Սկոլկովո»-ի ներկայացուցչություններ արդեն բացվել են ԱՄՆ Սիլիկոնային հովտում եւ Իսրայելում):

Այսօրվա դրությամբ Հիմնադրամն ավելի քան 80 ընկերություններ է ֆինանսավորել, իսկ, ընդհանուր առմամբ, նորարարական քաղաքի տարածքում ավելի քան 1 000 ստարտափներ կզարգանան: Դրանցից ավելի քան 20% միջազգային գործընկերներ եւ ներդրողներ ունեն: «Սկոլկովո»-ին կից հավատարմագրված են 28 վենչուրային հիմնադրամներ, այդ թվում 8 արտասահմանյան` ավելի քան $ 360 մլն ընդհանուր գումարով: