16:28 | 15.02.12 | Նորություններ | 3228

Orange Բլոգի լավագույն զույգը կստանա Samsung Galaxy Tab

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ մարտի 8-ը Orange Բլոգի օգտագործողները կարող են մասնակցել «Լավագույն զույգ» մրցույթին եւ ստանալ հիանալի մրցանակ` Samsung Galaxy պլանշետային համակարգիչ:

Մրցույթին մասնակցելու համար բլոգի այցելուները պետք է տեղադրեն իրենց` սիրահար զույգ պատկերող ռոմանտիկ լուսանկարները: Հաղթող կճանաչվի այն լուսանկարը, որը մրցույթի անցկացման ընթացքում ամենաշատ բարձր գնահատականների կարժանանա Orange Բլոգի մյուս այցելուների կողմից:

Լուսանկարները կարելի է վերբեռնել ցանկացած եղանակով` MMS, WEB եւ WAP: Լուսանկարները կտեղադրվեն Orange Բլոգի հատուկ հատվածում, որտեղ եւ կհավաքվեն բոլոր թեմատիկ նկարները: Orange Բլոգի բոլոր օգտագործողները կկարողանան տեսնել եւ գնահատել դրանք:

Լուսանկարների գնահատումը կատարվում է ճիշտ այնպես, ինչպես Orange Բլոգում ցանկացած այլ բովանդակության գնահատում: Եթե մեկից ավելի լուսանկարներ ստանան միեւնույն քանակի ամենաբարձր գնահատականներ, ապա դրանցից հաղթող կճանաչվի ամենահաճախ դիտվածը:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2012թ. մարտի 12-ին: