18:24 | 13.02.12 | Նորություններ | 1543

Մինչեւ մարտի 8-ը Orange-ի բաժանորդները կարող են ուղարկել անվճար MMS-ներ

Երեւան/Մեդիամաքս/. Երիտասարդության, գեղեցկության եւ սիրո տոներին ընդառաջ Orange-ը ձայնային ծառայությունների իր բոլոր բաժանորդներին առաջարկում է մինչեւ մարտի 8-ն անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին` կիսվելով լավագույն պահերով ու զգացմունքներով:

Orange Աշխարհ WAP պորտալը եւ բաժանորդների հեռախոսի մենյուից հասանելի Իմ Orange էջը թարմացվել են տոնական բովանդակությամբ: Այստեղից կարելի է բեռնել հատուկ թեմատիկ բովանդակություն` նկարներ, անիմացիաներ, զանգեր, java հավելվածներ եւ այլն, ինչպես նաեւ վերջիններս ուղարկել մտերիմներին անվճար MMS-ի միջոցով: