15:36 | 17.01.12 | Նորություններ | 3191

ԱրմենՏել-ն երկարաձգում է Hi-Line ծառայության «Like» փաթեթներին միանալու ժամկետը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթներին միանալու ակցիայի անժամկետ երկարաձգման մասին:

Hi-Line «Like 1024», «Like 2048» եւ «Like 3072» սակագնային փաթեթների ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ եւ 8000 դրամ:

Առաջարկից կարող են օգտվել, ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդները, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանագիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից կարող են անցնել «Like 3072» փաթեթին:

Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» եւ «Անցկացրու ձմեռն Ինտերնետում»  ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար: