18:06 | 13.01.12 | Նորություններ | 2817
Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. դեկտեմբերի 31-ին եւ 2012թ. հունվարի 1-ին ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) բջջային ցանցի բաժանորդներն իրականացրել են 5.1 մլն զանգ` 1 րոպե 19 վայրկյան միջին տեւողությամբ:
Ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4 մլն զանգ` 1 րոպե 54 վայրկյան միջին տեւողությամբ, հայտնել են ընկերությունում:
Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 800 հազ. SMS հաղորդագրություն: Ամանորյա տոներին Beeline ցանցում SMS հաղորդագրությունները հասցեատիրոջը հասցնելու միջին արագությունը կազմել է 3 վայրկյան, իսկ հաջողությամբ հասցված հաղորդագրությունների տոկոսը գերազանցել է 99,8 նիշը:
Ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 217 ՏԲ ծավալով տվյալ:
Ընկերությունում նշել են նաեւ, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում Beeline-ի բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: «Ամանորյա տոներին Beeline ցանցի բոլոր հանգույցների անխափան եւ որակյալ աշխատանքը վկայում է մեր ենթակառուցվածքների տեխնիկական բարձր հագեցվածության մասին», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: