15:51 | 10.01.12 | Նորություններ | 8725
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի երկարաձգման մասին:
Մինչեւ հունվարի 31-ը Հայաստանի բնակիչները միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, առաջին երեք ամիսն անվճար կօգտվեն ծառայությունից:
Ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճար:
Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ եւ 12000 դրամ:
«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi-Line պայմանագիրը վերակնքելու դեպքում: