09:33 | 09.01.12 | Նորություններ | 3893

    Հայաստանը 29 երկրների թվում է, որտեղ 4G ցանցերը հանձնվել են առեւտրային շահագործման

    Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի սկզբին GSA-ը (Global mobile Suppliers Association) հրապարակել է 4G/LTE ցանցերի շուկայի թարմացված տվյալները, որոնց համաձայն այսօր աշխարհում առկա են  առեւտրային շահագործման կարգավիճակ ունեցող 49 ցանցեր:

    LTE-ի 49 առեւտրային ցանցերը գործում են 29 երկրներում.

    - Հայաստան;
    - Ավստրալիա;
    - Ավստրիա;
    - Բահրեյն;
    - Բելառուս;
    - Բրազիլիա;
    - Հունգարիա;
    - Գերմանիա;
    - Հոնկոնգ;
    - Դանիա;
    - Կանադա;
    - Քուվեյթ;
    - Լատվիա;
    - Լիտվա;
    - Նորվեգիա;
    - Միացյալ Արաբական Էմիրություններ;
    - Լեհաստան;
    - Պուերտո Ռիկո;
    - Սաուդյան Արաբիա;
    - Սինգապուր;
    - ԱՄՆ;
    - Ուզբեկստան;
    - Ուրուգվայ;
    - Ֆիլիպիններ;
    - Ֆինլանդիա;
    - Շվեդիա;
    - Էստոնիա;
    - Հարավային Կորեա;
    - Ճապոնիա;

    2011-ի վերջում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Երեւանի կենտրոնում 4G/LTE ցանցի առեւտրային գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել էր 4G/LTE ցանցի փորձարկումը 2010-ի դեկտեմբերին: 

    2011-ին աշխարհում առեւտրային շահագործման են հանձնվել 29 LTE ցանցեր` 14 անգամ ավելի, քան 2010-ին:


    GSA-ի կանխատեսումներով, ս.թ. վերջում ավելի քան 50 երկրներում կգործեն 119 LTE առեւտրային ցանցեր: