11:27 | 28.12.11 | Նորություններ | 3529

2012 թվականից Հայաստանում կարող են ներկայացվել Philips Xenium հեռախոսները

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականից “Sangfei Ռուսաստան” ընկերությունը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի շուկաներում վաճառել Philips Xenium հեռախոսները:

Sangfei Ռուսաստանը ներկայացնում է Philips GSM-ի բիզնեսը Ռուսաստանում:
   
Ընկերության գլխավոր տնօրեն Գենադի Գերմանը Mskit.ru-ի հետ հարցազրույցում ասել է, որ 2011թ. դեկտեմբերի տվյալներով, Sangfei Ռուսաստանը վաճառել է 1 մլն Philips Xenium հեռախոսներ:

Նա նշել է, որ Բելառուսի եւ Վրաստանի շուկաներում Philips Xenium-ը կա 2010 թ-ից, իսկ Վրաստանում վաճառքի աճի տեմպը կազմում է 15-20%: