13:14 | 27.12.11 | Նորություններ | 1982

Google Nexus պլանշետը կարող է խռովություն առաջացնել Google-ի եւ իր գործընկերների միջեւ

Երեւան/Մեդիամաքս/. Մոտ ապագայում սեփական ապրանքանիշի ներքո պլանշետներ արտադրելու Google-ի ծրագրերը կարող են բարդացնել ընկերության հարաբերություններն իր գործընկերների հետ: Ice Cream Sandwich օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող պլանշետների թողարկումը նախատեսված է 2012-ի առաջին կիսամյակում:

Այսօր այս մասին գրում է  3dnews.ru-ն` վկայակոչելով DigiTimes-ը:

Օրերս Corriere della Sera-ի հետ վերջին հարցազրույցում Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հայտարարել էր, որ Google Nexus պլանշետի առաջին մոդելը կթողարկվի առաջիկա վեց ամիսների ընթացքում:

Աղբյուրներն ենթադրում են, որ Google Nexus-ը համալրված կլինի Android 4.1 օպերացիոն համակարգով, այն դեպքում, երբ Google-ի գործընկերների պլանշետները վաճառքի կհանվեն Android 4.0 օպերացիոն հակամարգով: Դժվար թե մեկի մոտ կասկած առաջանա, թե ում պլանշետն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի գնորդների մոտ: