10:02 | 14.12.11 | Նորություններ | 3444

    Բաց դռների հերթական օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում

    Երեւան: Մեդիամաքս:Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 13-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ են այցելել “Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի երեխաները:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել  է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը: 

    Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը, հաշվի առնելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում այս մոդելը հաջողությամբ իրականացնող առաջին կազմակերպություններից է:

    Դասախոսությունից հետո երեխաները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են  կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են  բջջային համակցման կենտրոն` ամենուրեք արժանանալով ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի ջերմ և ընկերական վերաբերմունքին:

    Շրջայցն եղել է ինտերակտիվ: Մտքերի փոխանակման շնորհիվ, երեխաները Ռալֆ Յիրիկյանից ստացել են իրենց հետաքրքրող  բազմաթիվ հարցերի պատասխաններ:
     են ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից: