09:56 | 13.12.11 | Նորություններ | 3313

Նոր հեռախոսներ անհավանական գնով Orange-ի ամանորյա առաջարկում

Երեւան/Մեդիամաքս/. Ամանորյա առաջարկի շրջանակներում Orange-ն առաջարկում է միանգամից վեց նոր մոդելի ամենանորաոճ հեռախոսներ ու սմարթֆոններ լավագույն գնով` ընդհուպ մինչեւ 1 դրամով, Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

Նորացված պորտֆոլիոն ներառում է հատուկ հնարավորություններ ունեցող եւ որոշակի պահանջներ բավարարող հեռախոսներ եւ սմարթֆոններ: Առաջարկում ընդգրկված է Windows Phone 7.5 օպերացիոն համակարգով աշխատող նորագույն HTC Radar մոդելը, որը Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկի հետ կարելի է ձեռք բերել մինչեւ անգամ 30 000 դրամով:  Orange-ն այս Ամանորին ներկայացնում է նաեւ Sony Ericsson-ի արտադրած առաջին Walkman-ը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Այն կարելի է ձեռք բերել ընդհուպ մինչեւ մեկ դրամով` բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին: Թարմացված պորտֆոլիոն ներառում է նաեւ երկու SIM քարտի հնարավորությամբ Nokia C2-03 հեռախոսը, որը նույնպես կարելի է ձեռք բերել մեկ դրամով` ամսական բաժանորդագրությամբ:

Ամանորյա առաջարկներն այսքանով չեն ավարտվում, եւ ընդամենը տասն օր անց Orange-ի խանութներում հնարավոր կլինի գնել երկու աննախադեպ հեռախոս Alcatel ընկերությունից` Alcatel OT-813 Facebook եւ Alcatel OT-908 Facebook: Երկու մոդելներն էլ կատարելապես ինտեգրված են Facebook-ին, ունեն հատուկ “F” կոճակ եւ նախատեսված են Facebook-ից հեշտությամբ` մեկ կոճակի սեղմումով օգտվելու համար: Հեռախոսները գնային բավականին մատչելի սեգմենտում են` համապատասխանաբար 30 000 եւ 60 000 դրամ, իսկ ամսական բաժանորդագրությամբ բաժանորդին կտրվեն մինչեւ անգամ մեկ դրամով:
 
Օրերս Orange-ի խանութներում կլինի նաեւ Samsung S5360 Galaxy Y սմարթֆոնը, որը Samsung Galaxy ընտանիքի ամենամատչելի սմարթֆոնն է եւ նախատեսված է հատուկ երիտասարդ օգտագործողների համար: Galaxy Y (young) սմարթֆոնն Orange-ի խանութներում հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 75 000 դրամով, իսկ ամսական բաժանորդագրությամբ` անգամ մեկ դրամով: 

Մինչեւ խանութ այցելելը բաժանորդները կարող են ծանոթանալ հեռախոսների առաջարկվող պորտֆոլիոյին, ինչպես նաեւ ինքնուրույն արագորեն ընտրել ամենահարմար սակագնային պլանի եւ  հեռախոսի մոդելի լավագույն համադրությունը առցանց գործիքի միջոցով` այցելելով www.orangearmenia.am/mobile/every-month էջը: