11:54 | 28.11.11 | Նորություններ | 2889

Դեկտեմբերի 1-ից Hi-Line-ի համար կարելի է վճարել ՎՏԲ (Հայաստան) բանկի մասնաճյուղերում

Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. դեկտեմբերի ԱրմենՏել-ի բաժանորդները Hi-Line ինտերնետ ծառայության համար կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում:

«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր` ԱրմենՏել-ը ինտերնետ ծառայությունը դարձնում է հասանելի երկրի բոլոր բնակավայրերի բնակիչների համար: Այսօր ամբողջ Հանրապետության տարածքում գործում է  Beeline վաճառքի և սպասարկման 84 գրասենյակ, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկի հետ մեր համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները կարող են վճարել ինտերնետ ծառայության դիմաց նաև բանկի մասնաճյուղերում”, - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: