16:03 | 24.11.11 | Նորություններ | 3809
Երեւան: Մեդիամաքս: “Ջի դիզայն գրուպ” ընկերությունը լիազորվել է Հայաստանում վերավաճառելու Google-ի ապրանքներից մեկը` Google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես-ծրագրեր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել են ընկերության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանը եւ առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը:
Նրանց խոսքով, Google-ը այս պահին շատ քիչ ներգրավվածություն եւ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ինտերնետ-հսկայի ուշադրությունը բեւեռել մեր երկրի վրա:
Արմեն Սարգսյանը նշել է, որ իրենց հիմնական թիրախային խմբերն են լինելու խոշոր կազմակերպությունները: Նրա խոսքով, Google apps-ի կիրառումը նրանց մեծ հնարավորություններ կընձեռի բիզնեսը զարգացնելու համար: