Google-ի հիմնադիրներից մեկը` Սերգեյ Բրինը
10:02 | 21.11.11 | Նորություններ | 2796
Երեւան/Մեդիամաքս/. Google-ի հիմնադիրներից մեկը` Սերգեյ Բրինը, Wikipedia նախագծին աջակցելու նպատակով Wikimedia հիմնադրամին նվիրաբերել է $500 հազ.:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ը, Wikimedia հիմնադրամը գործարկել է ամենամյա ակցիան` ուղղված միջոցների հավաքագրմանը Wikipedia անկախ հանրագիտարանի զարգացման համար: Այժմ Wikipedia-ի բոլոր այցելուներին իր ուղերձով դիմավորում է անկախ հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսը, ով կոչ է անում միջոցներ նվիրաբերել նախագծի համար:
2010-ին Google-ը Wikimedia հիմնադրամին նվիրաբերել էր $ 2 մլն:
Մեկնաբանելով իր նվիրատվությունը` Սերգեյ Բրինը Wikipedia-ն անվանել է «համացանցի ամենամեծ նվաճումներից մեկը»:
Google-ը Wikimedia-ին նաեւ տրամադրել էր իր գործիքները արաբերեն, հինդի եւ սուահիլի լեզուներով փորձնական նյութերը թարգմանելու համար: