Բրունո Դյութուա
15:33 | 05.11.11 | Նորություններ | 735
Երեւան/Մեդիամաքս/.Orange Armenia ընկերության ամսական հասույթը կազմում է 1.5 մլրդ դրամ:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան`նշելով , որ դա երկու անգամ ավելին է, քան նախորդ տարի:
«Շահույթի մասին դեռեւս չենք կարող խոսել: Երրորդ օպերատորի համար, ով 2 տարի է, ինչ սկսել է իր գործունեությունը, սա նորմալ ցուցանիշ է: Եվրոպական երկրներից Լեհաստանում կամ Սլովակիայում երրորդ կամ չորրորդ օպերատորների փորձը դիտարկելով, կարող ենք ասել, որ նրանք շահութաբեր են դարձել միայն 3-4 տարի հետո»,-ասել է Բրունո Դյութուան: