13:03 | 28.10.11 | Նորություններ | 3139

Արմենտել-ը գործարկել է հետվճարային «Mix» սակագնային փաթեթը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը՝ Beeline) գործարկել է «Mix» հետվճարային սակագնային փաթեթը, որի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:

«Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը և հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա, մենք գործարկում ենք հետվճարային «Mix» ՍՓ նույն գրավիչ սակագներով», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հետվճարային «Mix» ՍՓ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ բջջային այլ ցանցեր` 29,99 դրամ: Դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր SMS և MMS հաղորդագրությունների սակագինը` 8,99 դրամ է: «Mix» ՍՓ բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը և «Beeline Բոնուս» ծրագիրը: