Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
17:39 | 24.10.11 | Նորություններ | 2996
Երեւան/Մեդիամաքս/. Տավուշի մարզի Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերպության եւ համայնքի համատեղ ջանքերով:
1800 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով, ինչը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացներին:
Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,860 դրամ:
«Մենք հեռահաղորդակցության ծառայություններ ենք մատուցում, եւ մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս գիտակցությամբ ենք կառուցել ընդարձակ 3G+ ցանց եւ գերարագ ինտերնետը հասցրել մինչեւ սահմանամերձ բնակավայրեր: Կարծում ենք, որ հեռավոր բնակավայրերի բնակիչներին տալով մուտք դեպի ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ` մենք ոչ միայն հեշտացնում ենք նրանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջեւ, այլեւ թույլ ենք տալիս շատ առումներով ունենալ նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքի բնակիչներն ունեն», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: