10:14 | 17.10.11 | Նորություններ | 2150

Opera-ն կթողարկի հավելումների խանութ իր սեփական տեխնոլոգիական հարթակի հիման վրա

Երեւան/Մեդիամքս/. 2012-ի սկզբից Opera Software-ը կթողարկի հավելումների խանութ իր սեփական տեխնոլոգիական հարթակի հիման վրա, այսօր գրում է РБК daily-ն:

Այս նպատակով ընկերությունը ձեռք է բերել նմանատիպ հարթակներ մշակող Handster ընկերությունը: Հավելումների խանութի, ինչպես նաեւ բջջային գովազդի եւ վիճակագրության ծառայությունների շնորհիվ բրաուզերը մտադիր է արդիականացնել իր բջջային տարբերակը:

Opera-ի ղեկավարությունը բջջային հատվածը համարում է ընկերության եկամուտների աղբյուր եւ ձգտում է արդիականացնել բջջային ծառայությունները: