13:37 | 06.10.11 | Նորություններ | 3418

ԱրմեՏելը պարգեւատրել է ESWC կիբեռխաղերի առաջնության հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ԱրմեՏելը եւ Edge Gaming ընկերությունը հայտարարել են ESWC կիբեռխաղերի առաջնության հաղթողների անունները, որն անցկացվել էր Երեւանում սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը:

ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընդգծել է, որ կիբեռսպորտը այն հիմնական ուղղություններից է, որին ընկերությունը շարունակաբար աջակցելու է:

“Ուրախ ենք համակարգչային խաղերի սիրահարներին ընձեռել եւս մեկ հնարավորություն մրցելու միմյանց հետ իրենց երկրում, իսկ այս մրցույթի հաղթողներից ակնկալում ենք հաղթանակ եվրոպական մրցաշարում”, - ասել է Իգոր Կլիմկոն:

Edge Gaming ընկերության ներկայացուցիչ Անահիտ Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ առաջնության յուրաքանչյուր անվանակարգի (FIFA 11, PES 2011, Call of Duty) հաղթողները ստացել են դրամական պարգեւներ, իսկ FIFA 11-ի հաղթողներ Կարեն Ծովինարովը, Լեւոն  Առաքելյանը եւ Արթուր Առաքելյանը`հնարավորություն ներկայացնելու Հայաստանը ESWC-ի քառորդ եզրափակչում, որը տեղի կունենա Ֆրանսիայում հոկտեմբերի վերջին:

Առաջնության խաղային անվանակարգերում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները հրավիրվել են շրջայց կատարելու ԱրմենՏել-ի հաճախորդների սպասարկման կենտրոնում: