Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ը եւ iCON Communications ինտերնետ-պրովայդերները միավորվում են Ucom ապրանքանիշի ներքո:

Հոկտեմբերի 4-ին կկայանա Յուքոմ եւ iCon Communications ընկերությունների Տնօրենների ասուլիսը, որտեղ կներկայացվեն ընկերությունների միավորման նպատակները:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ հայտարարվեց Յուքոմ եւ Նետսիս ընկերությունների միավորման մասին:

Յուքոմ-ի տնօրեն Հայկ Եսայանն ասել էր, որ միավորման հիմնական նպատակը հոսթինգային ծառայությունների առաջխաղացումն է:

«Յուքոմը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի հայկական վեբկայքերի սեփականատերերը շահագրգռված լինեն տեղակայել դրանք Հայաստանում», - ասել էր Հայկ Եսայանը: