10:30 | 22.09.11 | Նորություններ | 2084

Google+-ը հասանելի է գրանցման համար

Երեւան/Մեդիամաքս/. Google+-ի վարչությունը այս սոցիալական ցանցում բոլոր ցանկացողերի համար ստեղծել է գրանցվելու հնարավորություն: Google-ի պաշտոնական բլոգում այս մասին հաղորդել է ընկերության փոխտնօրեն Վիկ Գանդոտրան:

Google+-ի բետա-տարբերակը թողարկվել էր 2011-ի հունիսի 28-ին: Այդ ժամանակվանից գրանցումը սոցիալական ցանցում փակ էր. աքաունթ բացելու համար անհրաժեշտ էր հրավեր ստանալ արդեն գրանցված օգտվողից:

Գրանցման հասանելիությունը դարձավ Google+-ի հարյուրերորդ բարելավումը վերջին երեք ամսում, նշում  է Lenta.ru-ն: Վերջին նորամուծություններից է որոնման ծառայության ֆիլտրացիան եւ Hangouts խմբակային տեսազանգերի գործողության ընդլայնումը:

Ըստ ComScore-ի տվյալների, որոնք օգոստոսի սկզբին ներկայացրել էր Reuters գործակալությունը, գրանցումը փակ ռեժիմում Google+-ին չխանգարեց ամենակարճ ժամանակում ճանաչված դառնալ. գործարկման արդեն առաջին ամսում սոցիալական ցանցում գրանցվել էր 25 մլն մարդ: Google+-ի հիմնական մրցակից Facebook-ը նույն ցուցանիշը գրանցել էր 3, իսկ  Twitter-ը` 2,5 տարում: