15:50 | 16.09.11 | Նորություններ | 2358

Google-ը IBM-ի հազարից ավելի պատենտներ է գնել դատարաններում Android-ի դիրքերն ամրապնդելու նպատակով

Երեւան/Մեդիամաքս/.Google-ը խոշոր ծրագրային ապահովում արտադրողից 1023 պատենտ է գնել Apple-ի եւ Microsoft-ի հետ պատենտների խախտման դատավեճերի համար` իր Android օպերացիոն համակարգի դիրքերը ամրապնդելու նպատակով, հայտնում է Bloomberg-ը:

Հուլիսին Google-ն արդեն էր գնել IBM-ի 1030 պատենտ, բացի այդ, կորպորացիայի փաթեթում եւս ավելի քան 17 հազար պատենտներ կընդգրկվեն Motorola ընկերության գնումից հետո:

Google-ը ամրապնդում է իր պատենտային պորտֆոլիոն, որպեսզի կարողանա դիմակայել իր հակառակորդներ Apple-ին եւ Microsoft-ին դատարանում, որտեղ ընկերությունները հաճախ են հանդիպում Google-ի Android-ի հասցեին հայցերի պատճառով: Apple-ը եւ Microsoft-ն արդեն հայցեր են ներկայացրել HTC, Samsung եւ Motorola ընկերությունների դեմ, որոնք եւս աշխատում են ОС Android համակարգի հիման վրա: