11:46 | 08.09.11 | Նորություններ | 1941

Lenovo-ի բացահայտումը. Samsung-ը ընդամենը 20 հազար Galaxy Tab է վաճառել 2010-ին

Երեւան/Մեդիամաքս/. Lenovo ընկերության Արեւելյան Եվրոպայի շուկայում սպառողական ապրանքների գծով տնօրեն Էնդրյու Բարոուն IFA ցուցահանդեսի ժամանակ Samsung-ի հասցեին լուրջ մեղադրանք է հնչեցրել:   

Նա պնդում է, որ հարավկորեական ընկերությունն իրականում 2010 թվականի ընթացքում ոչ թե մեկ միլիոն Galaxy Tab է վաճառել (Samsung-ը շուկայում պլանշետների վաճառքի նման թիվ է նշել), այլ միայն 20 հազար:

Ինչպես գրում է 3Dnews-ը, այն ենթադրությունները, որ Samsung-ը չէր կարող այդքան մեծ քանակությամբ 7-դյույմանոց Galaxy Tab վաճառել, ավելի վաղ էլ էին ծագում դեֆիցիտի եւ հերթերի բացակայության պատճառով, սակայն վերլուծաբանների եւ դիտորդների մեծ մասը հանգում էր այն մտքի, որ Samsung-ը առնվազն մի քանի հարյուր հազար սարք է վաճառել: