17:14 | 02.09.11 | Նորություններ | 3376

ԱրմենՏելը իջեցնում է ներցանցային զանգերի արժեքը Mix սակագնային փաթեթում

Երեւան: Մեդիամաքս:“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “Mix” կանխավճարային սակագնային փաթեթում ներցանցային զանգի մեկ րոպեի արժեքը նվազեցնելու մասին` 29,99 դրամից մինչեւ 9,99 դրամի:

Սեպտեմբերի 1-ից հետո «Mix» սակագնային փաթեթին միացող բաժանորդների համար նոր սակագինը կիրառվում է ավտոմատ կերպով: Ավելի վաղ «Mix» սակագնային փաթեթին միացած հաճախորդները կարող են օգտվել նոր առաջարկից, զանգահարելով 067408043 հատուկ անվճար համարին:

“Mix” սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4,99 դրամ: Դեպի Beeline ֆիքսված ցանց, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8,99 դրամ:

“Mix”-ի բաժանորդներին հասանելի են “Բալանսի փոխանցում” ծառայությունը եւ “Beeline Բոնուս” ծրագիրը:

“Mix”-ի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  կայքում: