10:03 | 02.09.11 | Նորություններ | 2229

Google-ը հայտարարել է, որ Gmail-ը, Calendar-ը եւ Docs-ը կարելի օգտագործել առանց ինտերնետի

Երեւան: Մեդիամաքս:Google-ը հայտարարել է իր Gmail, Google Calendar եւ Google Docs վեբ-հավելումների նոր օֆլայն տարբերակների թողարկման մասին:

Gmail-ի օֆլայն մուտքը արդեն աշխատում է, մինչդեռ Calendar-ը եւ Docs-ը այդ հնարավորությունը կունենան  շաբաթվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է Cnews-ը, Gmail Offline-ը իրականացվել է որպես  Chrome Web Store  առցանց խանութի հավելում, որը նախատեսված է նամակներն առանց ինտերնետ միացման կարդալու եւ պատասխանելու համար:

Տվյալ HTML5 հավելումը ստեղված է պլանշետային համակարգիչների համար նախատեսված Gmail վեբ-հավելման հիման վրա, որն ի սկզբանե մշակվել է թե ինտերնետ միացմամբ, թե առանց դրա առկայության աշխատելու նպատակով:
 
Google Calendar-ի եւ Google Docs-ի օգտվողները կկարողանան արագ անցում կատարել առցանց եւ օֆլայն ռեժիմներին: Օֆլայն ռեժիմում Google Calendar-ում հնարավոր կլինի հետեւել օրացույցում տեղի ունեցող իրադարձություններին  եւ պատասխանել հրավերներին:  Google Docs-ի օֆլայն աշխատանքի ժամանակ կարելի է դիտել փաստաթղթերը եւ էլեկտրոնային աղյուսակները: Առանց համացանցին միացման հնարավոր չի լինի խմբագրել դրանք, սակայն ծրագրավորողները խոստացել են ապագայում իրականացնել նաեւ այդ ֆունկցիան:

Ապագայում Google-ը մտադիր է իրականացնել օֆլայն մուտքի հնարավորությունն իր մյուս հավելումների եւ բրաուզերների համար: