15:43 | 01.09.11 | Նորություններ | 3201

Ucom-ի նոր բաժանորդները կարող են մասնակցել սմարթբուքերի խաղարկությանը

Երեւան: Մեդիամաքս:Ucom ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ «Երեքը մեկում» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում` առաջին 2 ամիսն անվճար պայմանը գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Սեպտեմբերի 1-ից 15-ը մեկ տարով բաժանորդագրվելով «Երեքը մեկում» ծառայությանը` յուրաքանչյուր նոր բաժանորդ կստանա հնարավորություն` մասնակցելու երկու Toshiba AC100-118 սմարթբուքերի խաղարկությանը:

Խաղարկության մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում: