09:45 | 30.08.11 | Նորություններ | 2962

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մինչեւ 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը Գյումրիում եւ Վանաձորում

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ներբեռնման մինչեւ 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող HSPA+ ցանցը Գյումրիում եւ Վանաձորում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ներկայացրել է նոր` “ՄՏՍ կոնեկտ E353” USB մոդեմը` ներբեռնման մինչեւ 21.6 Մբիթ/վրկ եւ վերբեռնման մինչեւ 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ:
 
Սարքի արժեքն է 40.000 դրամ (ներառյալ ԱԱՀ): “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ”  կամ “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+” սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում “ՄՏՍ կոնեկտ E353” մոդեմը տրամադրվում է 10.000 դրամով:

2011 թ. մարտի 2-ին առաջին անգամ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանում ներկայացրեց 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը: