12:11 | 12.08.11 | Նորություններ | 3648

ԱրմՌոբոտիքսը կմասնակցի ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին

Երեւան/Մեդիամաքս/.Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը (ԱրմՌոբոտիքս) կմասնակցի «ԱՊՀ ավիացիայի եւ տիեզերագնացության ապագան» (http://www.aviasalon.com) ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին, որը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսի 16-21, ՄԱԿՍ-ի (Միջազգային ավիատիեզերական սալոն) շրջանակում:   


Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ), ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է՝ ներկայացնել Հայաստանը որպես ինժեներական եւ տեխնոլոգիական առաջատար երկիր ԱՊՀ տարածքում, ինչպես նաեւ համագործակցել եւ փորձի փոխանակում իրականացնել ինժեներական նախագծմամբ զբաղվող անհատների եւ երիտասարդական կազմակերպությունների հետ:

ԻՏՁՄ-ն կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը 2008թ-ից: Այն ներառում է մրցույթներ, ակումբ եւ դպրոցական խմբակներ: Առաջնության գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորն է Առվա ընկերությունը, աջակիցները` ՀՀ պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ, Դ-Լինկ ընկերությունները: