13:16 | 04.08.11 | Նորություններ | 1025

AG Electronics-ի մայր ընկերությունն արժանացել է «Պատվո ժապավեն»-ին

Երեւան/Մեդիամաքս/. «Բյուրակն» ՍՊԸ-ն ընդգրկվել է այս տարվա Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) արժանացած ընկերությունների շարքում:

«Բյուրակն» ՍՊԸ-ի ներքո հանդես են գալիս «Արզնի», «Այգ», «Պապա Կառլո», «Այգի», AG Electronics, AG Plast եւ AG Print ապրանքանիշները, արժանացել է «Պատվո ժապավեն»-ին «Նախագահի Ընտրություն» անվանակարգում:

Ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով ընկերության առաջադեմ բիզնես-մոդելը եւ  վերջին 12 ամիսների ընթացքում իրականացված նախագծերը:

«Մեզ համար մեծ պատասխանատվությունն էր մասնակցել այս պատվավոր մրցանակաբաշխությանը եւ ներկայացնել Հայաստանը, քանի որ այս մրցույթին են ներկայանում եվրոպական զարգացած երկրների խոշորագույն բիզնեսներ: Հպարտ ենք ընդունել «Պատվո ժապավեն» մրցանակը»,- ասել է «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Աֆանդյանը:

«Նախագահի Ընտրություն» անվանակարգում առաջադրված ընկերություններն հրավիրված են ներկա գտնվելու նոյեմբերի 22-ին Բարսելոնայում կայանալիք տոնական ընդունելությանը: