09:58 | 03.08.11 | Նորություններ | 2326

Android-ը նվաճել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի կեսը

Երեւան/Մեդիամաքս/. Google Android օպերացիոն համակարգը զբաղեցրել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի ավելի քան 48%-ը: 

Ինչպես հաղորդում է Cnews-ը, 2011 թվականի II-րդ եռամսյակում շուկա է հանվել տվյալ համակարգն օգտագործող 51,9 մլն բջջային սարք, ինչը 379%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Android-ը վերլուծաբանների կողմից դիտարկված 56 երկրից 35-ում ամենատարածված համակարգն է: Այն աճի առավել բարձր ցուցանիշներ ունի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում:

2011 թվականի ապրիլ-հունիս ամիսներին համաշխարհային շուկա է մատակարարվել 20,3 մլն iPhone, ինչը թույլ է տվել iOS օպերացիոն համակարգին եւ Apple ընկերությանը զբաղեցնել սմարթֆոնների համաշխարհային շուկայի 19%-ը: