11:51 | 02.08.11 | Նորություններ | 2704

Ղարաբաղ Տելեկոմի նոր բաժանորդները աշնանը ինտերնետից կօգտվեն անվճար

Երեւան/Մեդիամաքս/. Ղարաբաղ Տելեկոմը (Արցախի հեռահաղորդակցային օպերատորը) մինչեւ օգոստոսի վերջ ինտերնետ-բաժանորդագրության պայմանագրեր կնքողներին աշնան ընթացքում կմատուցի իր ծառայությունն անվճար:

«Միանալով Ղարաբաղ Տելեկոմի «Կոմֆորտ անսահմանափակ» ինտերնետի սակագնային պլանին մինչեւ ամառվա վերջ` ամբողջ աշուն կարող եք օգտվել անվճար ինտերնետ կապից: Ավելին, ընտրելով 1 Մբ/վրկ եւ բարձր արագություն, կստանաք բացառիկ առաջարկ` անվճար Wi-Fi սարքի տրամադրում եւ տեղադրում», - հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:

Միանալու համար անհրաժեշտ է այցելել Ղարաբաղ Տելեկոմի ցանկացած սպասարկման կետ եւ կնքել պայմանագիր DSL ծառայության համար` 1 տարի ժամկետով, իսկ Wi-Fi ծառայությունից օգտվելու դեպքում` 1.5 տարի ժամկետով: