14:04 | 27.07.11 | Նորություններ | 2121

Ներկայացվել է Windows Phone 7 Mango-ի հիման վրա աշխատող առաջին սմարթֆոնը

Երեւան/Մեդիամաքս/. Toshiba եւ Fujitsu ընկերությունները Տոկիոյում ներկայացրել են Windows Phone 7 Mango-ի կառավարմամբ աշխատող առաջին` IS12T սմարթֆոնը, հայտնում է Lenta.ru` վկայակոչելով TechCrunch-ը:

IS12T-ը դարձել է ОС Microsoft բջջային նոր տարբերակի հիման վրա աշխատող առաջին պաշտոնապես ներկայացված սարքը:

IS12T-ն ունի 3,7 դյույմանոց էկրան` 480х800-ի վրա փիքսել հզորությամբ եւ օգտագործում է Qualcomm Snapdragon պրոցեսորը: Սմարթֆոնն ունի 32 գիգաբայթ հիշողություն եւ 13,2 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ:

Սարքը թողարկվելու է մի քանի գույնով, այդ թվում` սեւ, դեղին եւ վարդագույն:

Ճապոնիայում IS12T-ը վաճառքի կհանվի սեպտեմբերին: Սարքի գինը դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, արդյոք այն հասանելի կլինի Ճապոնիայից դուրս, թե ոչ:

Հուլիսի 26-ին Microsoft-ը իր պաշտոնական բլոգում հայտարարել էր, որ Windows Phone 7 Mango-ին շնորհվել է RTM (Release to Manufacturing) կարգավիճակը:

Սպասվում է, որ Mango-ի կառավարմամբ աշխատող սարքեր կթողարկեն նաեւ Acer-ը, ZTE-ն, HTC-ը, LG-ն, Nokia-ն եւ Samsung-ը: