11:25 | 15.07.11 | Նորություններ | 1803

Google+-ը կանցնի 0-ից մինչեւ 100 մլն օգտվողների ուղին ավելի արագ, քան որեւէ մեկ այլ ծառայություն

Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 12-ին Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 10 մլն հոգին:

Ինչպես գրում է 3Dnews-ը, FamilyLink ընկերության ղեկավար Փոլ Ալենը կարծիք է հայտնել, որ եթե Google-ը չանջատի հրավերների կոճակը, այս շաբաթվա վերջում օգտվողների թիվը կհասնի ավելի քան 20 մլն-ի:

Իսկ Idealab նախագծի հիմնադիր Բիլ Գրոսը կարծում է, որ Google+-ը «0-ից մինչեւ 100 մլն օգտվողների ուղին կանցնի ավելի արագ, քան պատմության մեջ որեւէ մեկ այլ ծառայություն»: