16:13 | 06.07.11 | Նորություններ | 3298

ԱրմենՏել-ն իջեցնում է շարժական ինտերնետի սակագինը` «GPRS փաթեթ» ծառայության շրջանակում

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «GPRS փաթեթ» ծառայության գործարկման մասին:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել շարժական ինտերնետի ծախսերը` ձեռք բերելով 25, 50, 100 կամ 200 ՄԲ փաթեթներ:

Այսպես, միացնելով “GPRS փաթեթ 25” ծառայությունը` հաճախորդը ստանում է 25 ՄԲ` 600 դրամով, “GPRS փաթեթ 50”-ի դեպքում 50 ՄԲ` 1000 դրամով, “GPRS փաթեթ 100” դեպքում 100 ՄԲ` 1800 դրամով, իսկ “GPRS փաթեթ 200” դեպքում 200 ՄԲ` 3000 դրամով:

“Համակարգչի միջոցով ինտերնետ-հասանելիության զարգացմանը զուգահեռ մենք փորձում ենք ապահովել հարմարավետ եւ շահավետ պայմաններ նաեւ շարժական ինտերնետից օգտվելու համար: Նոր «GPRS փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդին մուտք գործել ինտերնետ ամենուր, որտեղ որ կա Beeline շարժական կապ, արդյունավետորեն կառավարելով իր ծախսերը”, - ասել է ԱրմենՏել ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«GPRS փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել հետեւյալ կերպ. զանգահարելով  06744N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող մեգաբայթերի ծավալն է (25,50,100 կամ 200), հավաքելով USSD *110*4N# հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 4N տեքստով:

GPRS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: GPRS-փաթեթի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված մեգաբայթերը տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն օգտագործված  մեգաբայթերի եւ GPRS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ հավաքելով *103# հրահանգը:

«GPRS փաթեթ» ծառայությունը  հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Drive», «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ»  կանխավճարային ՍՓ-ից: