21:00 | 30.06.11 | Նորություններ | 1745

Կտրուկ ավելացել է աշխարհի լավագույն բուհեր ընդունվողների քանակը, ասել է վարչապետը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել հինգ անձի, որոնցից երկուսն ընդունվել են արտասահմանյան հեղինակավոր բուհեր։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է, որ վերջին տարվա ընթացքում կտրուկ ավելացել է աշխարհի լավագույն բուհեր ընդունվողների քանակը, ինչը շատ ուրախալի  երեւույթ է։

Նա նշել է, որ երիտասարդության շրջանում այդ առումով մրցակցություն է նկատվում եւ աշխարհի լավագույն բուհերն ընդունվել ցանկացողների քանակը կտրուկ ավելացել է ։

«Այս տարի «Լույս» հիմնադրամով երկու անգամ ավելի շատ ուսանողների ֆինանսավորում ենք ապահովելու, քան նախորդ տարի։ Մեր կանխատեսմամբ այդ ցուցանիշը երկու տարվա ընթացքում քառապատկվելու է», - ասել է վարչապետը: