11:40 | 27.06.11 | Նորություններ | 5326

Telcell-ը վերակազմում է տերմինալային մենյուն

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է մատակարարվող ծառայությունների ցանկի հերթական ընդլայնման մասին: Այսուհետ «Եվրոֆուտբոլ»-ը (բուքմեյքերական գրասենյակ), «ՎանՆեթ»-ը (տարածաշրջանային ինտերնետ պրովայդեր), «Մամբա»-ն եւ «Ծանոթություններ Mail.ru»-ն (միջազգային ծանոթությունների կայք) հասանելի կլինեն Telcell-ի բաժանորդների համար:

 Telcell-ի մարկետինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցի խոսքերով, ծառայությունների մատակարարման ընտրանին այնքան է ընդլայնվել, որ դրա ներկայացումն առկա տերմինալային ինտերֆեյսի կառույցի շրջանակներում հնարավոր չէ:

«Վճարողների հարմարավետության համար մենք որոշել ենք վերակազմել տերմինալային մենյուն: Բացի «Բջջային կապ», «Կոմունալ վճարումներ», «Պետական տուրքեր եւ գանձումներ», «Բանկեր, ՈւՎԿ եւ ապահովագրական ընկերություններ», «Էլ. դրամային համակարգ», «Հեռուստատեսություն, խաղեր եւ ժամանցներ», «Ինտերնետ պրովայդերներ եւ IP-հեռախոսակապ» եւ «Այլ օպերատորներ» կհայտնվեն այնպիսի  բաժիններ, ինչպիսիք են` «Սոցիալական ցանց», «Բուքմեյքերական գրասենյակ» եւ «Online նախագծեր»: Տվյալ փոփոխությունները բաժանորդներին հնարավորություն կտան հեշտությամբ կողմնորոշվել եւ արագ գտնել անհրաժեշտ ծառայությունը», - ասել է Սերգեյ Ուսնունցը: