13:09 | 24.06.11 | Նորություններ | 3069

«Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել www.еstate.am կայքի հետ

Իր գործունեությունը MegaPay ապրանքանիշի ներքո ծավալող  “Մեգա Պանտերա” ընկերությունը հայտարարել է “Բոնսաի” ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին: Վերջինիս պատկանում է  անշարժ գույքի առք ու վաճառք իրականացնող www.estate.am ինտերնետ-կայքը:

Ինչպես հայտնել են Մեդիամաքսին “Մեգա Պանտերա”-ում, այսուհետ www.estate.am-ի VIP-ծառայությունների եւ հատուկ առաջակների համար կարելի է վճարումներ իրականացնել MegaPay համակարգի տերմինալների միջոցով` առանց հավելավճարի, մատչելի ինտեֆեյսի կիրառմամբ:

Հաշվի լիցքավորման համար անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել “այլ վճարումներ” խմբի կոճակը, ցուցակում ընտրել «estate.am» կոճակը, լրացնել վճարողի իդենտիֆիկացիոն համարը եւ իրականացնել վճարումը: Վճարումից հետո վճարողին կտրոն է տրվում:

Վճարումը կարելի է իրականացնել MegaPay համակարգի 365 վճարային տերմինալներում, որոնցից 288-ը գտնվում են մայրաքաղաքում, 77-ը` Հայաստանի խոշոր քաղաքներում եւ գյուղերում:

Անշարժ գույքի հետ կապված գործարքները www.estate.am կայքում կատարվում են առանց միջնորդի, իրականացվում են հատուկ ծառայություններ տրամադրող ակցիաներ: