18:46 | 22.06.11 | Նորություններ | 889

Հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման գործողությունների ծրագիր-ժամանակացույցը

Երեւան: Մեդիամաքս: Այսօր համակարգող խորհրդի նիստում հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011 թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը:

Նիստը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդն ի գիտություն է ընդունել Քենդլ» նախագծի առաջընթացի  ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի եւ նախագծի իրականացման առաջին փուլի` լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի («LINAC») աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի եւ ԵՊՀ «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովի զեկույցները: