13:17 | 21.06.11 | Նորություններ | 1973

Նոր տեղեկություններ Apple iPad 3-ի մասին

Համացանցը հեղեղված է iPad 3-ը թողարկելու Apple-ի ծրագրերի մասին շշուկներով:

Ընկերությունը, որը այս տարվա մարտից սկսել էր iPad 2-ի վաճառքը, մտադիր է 2011–ի չորրորդ եռամսյակում գործարկել iPad 3-ը:

Թայվանի Economic Times թերթի համաձայն, թողարկումը կարող է կայանալ արդեն սեպտեմբերին`հինգերորդ iPhone-ի եւ iOS 5 պլատֆորմի հետ միասին: Ի տարբերություն առաջին երկու պլանշեթների, նոր iPad 3 կստանա սենսորային դիսփլեյ` 2560 х 1920 պիքսելով:

Միաժամանակ PCMag.com-ը հայտնել է, որ iPad 3 կունենա 3D-ի հնարավորություն:  Կինոստուդիաները իբր արդեն զբաղվում են 3D-բովանդակության ընտրությամբ, որը կտեղադրվի iTunes-ում:

Ինչպես գրում է 3dnews.ru-ն, աշնանը թողարկելով iPad 3` Apple-ը ջախջախիչ հարված կհասցնի իր մրցակիցներին (Android, Windows, BlackBerry, webOS օգտագործող), որոնք նույնիսկ չեն հասել համարժեք պատասխան տալ iPad 2-ին: Հարվածը կզգան նաեւ վերջերս iPad 2 ձեռք բերած սպառողները: