15:04 | 14.06.11 | Նորություններ | 2457

Orange-ում մեկնարկել է աքսեսուարների նոր հավաքածուի վաճառքը

Orange Care-ի շրջանակներում Orange-ը հարստացրել է հեռախոսների եւ նոթբուքների համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն:

Այսուհետ Orange-ի 78 խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն հեռահաղորդակցության ծառայություններ, հեռախոսներ եւ նոթբուքներ, այլ նաեւ աքսեսուարների ամբողջական շարք` հեռախոսների եւ նոթբուքների պայուսակներ ու պատյաններ, լիցքավորման լարեր, Bluetooth սարքեր ու տվյալների պահպանման քարտեր, ուժեղացուցիչներ եւ ականջակալեր, մկնիկներ, վեբկամներ, ինչպես նաեւ հատուկ աքսեսուարներ հեռախոսները մեքենայում կամ ջրում օգտագործելու համար:

«Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդը Orange-ի խանութում գտնի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր հեռախոսի կամ նոթբուքի հարմարավետ օգտագործման համար: Այդ պատճառով Orange Care ծառայությանն ավելացնում ենք նոր ուղղություն` աքսեսուարները: Նոր ամառային հավաքածուն հատկապես հետաքրքիր է իր նորաոճ մոդելներով ու հնարամիտ լուծումներով եւ էականորեն կփոխի հարմարավետության մասին պատկերացումները», - ասել է Orange-ի վաճառքների գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը: