15:55 | 09.06.11 | Նորություններ | 5029

Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի մայրուղիներին

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող հյուսիսային եւ հարավային մայրուղիներում:

Լայնածավալ աշխատանքների արդյունքում ներկայումս դեպի հյուսիսային սահման տանող մայրուղու 99%-ն Orange-ի ծածկույթի ներքո է, իսկ հարավային մայրուղին ծածկված է 94%-ով: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ծածկույթը, որի աշխատանքներն առավելապես վերաբերելու են մարզային հեռավոր բնակավայրերին:

Ցանցի շահագործման լիցենզիան ստանալիս Orange-ը պարտավորություն էր ստանձնել առավելագույնը 3 տարում GSM բացօթյա ծածկույթ ապահովել տրանսպորտային միջպետական` Երեւանը Վրաստանին եւ Իրանին կապող տրանսպորտային մայրուղիների երկայնքի 85%-ում: Ընկերությունն արդեն իսկ գերազանցել է ՀՀ կառավարության կողմից լիցենզիայով սահմանված պարտավորություններն ինչպես 3G ծածկույթի, այնպես էլ մայրուղիների ծածկույթի առումով, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին Orange-ում:

Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ը: