09:30 | 02.06.11 | Նորություններ | 3319

Telcell-ի հաճախորդները սկսել են ավելի հաճախ լիցքավորել իրենց Яндекс-դրամապանակների

Երեւան: Մեդիամաքս: Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում Telcell վճարային տերմինալի հաճախորդները իրենց Яндекс էլեկտրոնային դրամապանակները լիցքավորել են այն գումարի չափով, որը հավասար է ողջ նախորդ տարվա ցուցանիշին:

«Яндекс.Деньги» համակարգով կատարված գործարքների թիվը 2011 թ.-ի հունվար-մայիս ամիսներին 42%-ով գերազանցել է ողջ 2010թ.-ի ցուցանիշը:

«Яндекс.Деньги» համակարգի ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 200 մլն դրամը: